Home / Հայաստան / Սելավատարերի խցանման հետևանքով Արթիկի փողոցները ջրալցվում են

Սելավատարերի խցանման հետևանքով Արթիկի փողոցները ջրալցվում են

Շիրակի մարզի Արթիկ քաղաքում սելավատարերի խցանման հետևանքով ջրալցվում են քաղաքի գլխավոր փողոցները։ Այս մասին հաղորդում է Արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքը։

Ջրալցված հատվածներում, ըստ կայքի տեղեկատվության, ջրի մակարդակը հասնում է մոտ 40 սմ-ի: Ջրալցվել է նաև Արթիկի թիվ 2 մանկապարտեզը, որտեղից փրկարարները դուրս են բերել 70 երեխա և 23 աշխատակից:

«Ղարիբջանյան փողոցում վնասվել է կամուրջի հիմքը, Ազատության փողոցի թիվ 25 տունը մասնակի փլուզվել է, որոշ անասնագոմերում սատկել են անասուններ», – հայտնում է ԱԻՆ-ը: