Home / Հայաստան / Քննչականը Սեֆիլյանին մեղադրանք առաջադրեց․ նրան սպառնում է 2-ից 6 տարվա ազատազրկում

Քննչականը Սեֆիլյանին մեղադրանք առաջադրեց․ նրան սպառնում է 2-ից 6 տարվա ազատազրկում

Հունիսի 20-ին ձերբակալված ընդդիմադիր քաղաքական գործից «Հիմնադիր խորհրդարան» շարժման համակարգող, «Նոր Հայաստան» շարժման առաջնորդներից Ժիրայր Սեֆիլյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ռազմամթերք, պայթուցիկ նյութեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը)։ Հոդվածը նախատեսում է 2-ից 6 տարվա ազատազրկում։ Սեֆիլյանն իր ձերբակալությունից հետո հայտարարել է, որ իր նկատմամբ իշխանությունների կողմից քաղաքական հետապնդում է իրականացվում։

ՀՀ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ «նախնական քննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որ Սեֆիլյանը մի խումբ անձնաց հետ ապօրինի ճանապարհով ռազմամթերք է ձեռք բերել»։ Քրեական գործի շրջանակներում որպես մեղադրյալ է ներգրավվել ևս 9 անձ, այդ թվում՝ Ժիրայր Սեֆիլյանը։ Մեղադրյալներից մեկի գտնվելու վայրը, նշված է ծանուցման մեջ, անհայտ է։

Ավելի վաղ ՀՀ քննչական կոմիտեն նշել էր, որ Սեֆիլյանը մի խումբ անձանց հետ ծրագրել էր զինված խմբավորումների միջոցով, զենքի գործադրմամբ, զավթել շենքեր, շինություններ, հաղորդակցության և կապի միջոցներ, այդ թվում՝ Երևանի հեռուստաաշտարակը։