Home / Հայաստան / Սերժանտին դանակահարելու մեջ կասկածվող զինվորը ձերբակալվել է

Սերժանտին դանակահարելու մեջ կասկածվող զինվորը ձերբակալվել է

2016թ. մայիսի 25-ին՝ ժամը 15:30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ Սյունիքի մարզում գտնվող զորամասերից մեկի բուժկետ է ընդունվել ժամկետային զինծառայող, սերժանտ Հակոբ Արայիկի Գևորգյանը՝ կրծքավանդակի առաջային պատի կտրած ծակած վերք ախտորոշմամբ: Վերջինս, «Մեղրու ԲԿ» տեղափոխվելու ճանապարհին՝ ժամը 15:55-ի սահմաններում, մահացել է, հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։ Հակոբ Գևորգյանի սպանության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։

«Նախնական քննության տվյալներով՝ դեպքի օրը վիճաբանություն է տեղի ունեցել Գևորգյանի և նույն զորամասի մեկ այլ ժամկետային զինծառայողի՝ շարքային Գ.Կոսոբոգլյանի միջև։ Վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, որի ժամանակ վերջինս սուր կտրող ծակող գործիքով հարվածել Գևորգյանի կրծքավանդակի հատվածին: Խուլիգանական դրդումներով սպանություն կատարելու կասկածանքով ժամկետային զինծառայող Գ.Կոսոբոգլյանը մայիսի 26-ին ձերբակալվել է», ֊ հայտնում է ՀՀ Քննչական կոմիտեն։