Home / Հայաստան / Ղարաբաղում 2 զինվոր է մահացել․ նրանց վրա հրազենային վնասվածքներ չեն եղել․ Hraparak.am

Ղարաբաղում 2 զինվոր է մահացել․ նրանց վրա հրազենային վնասվածքներ չեն եղել․ Hraparak.am

Մայիսի 3-ին Լեռնային Ղարաբաղում մահացել է 2 ժամկետային զինծառայող, գրում է Hraparak.am կայքը։

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը հաստատել է իրողությունը. «Հայտնաբերվել է 2 ժամկետային զինծառայողների՝ Կորյուն Հարությունյանի և Իգոր Հակոբյանի դիերը: Արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն եղել, և ոչ էլ հրազենային վնասվածք են ունեցել: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն և ձեռնարկվում են քննչական և դատավարական գործողություններ մահվան հանգամանքները պարզելու համար»։

Կայքի տեղեկություններով՝ մահացած զինծառայողներից մեկը` 19-ամյա Կորյուն Հարությունյանը, Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքից էր, 6 ամիս անց պետք է զորացրվեր: Երեկ զինվորի աճյունը Ղարաբաղից տեղափոխել են Գեղամասար: