Home / Հայաստան / Իշխանություններն անում են այն, ինչ պահանջում է այսօրվա իրավիճակը․ Տեր-Պետրոսյան

Իշխանություններն անում են այն, ինչ պահանջում է այսօրվա իրավիճակը․ Տեր-Պետրոսյան

Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի իշխանություններն անում են այն, ինչ պահանջում է իրավիճակը։ Այս մասին այսօր Ստեփանակերտում ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպումից հետո ասել է ՀՀ առաջին նախագահ, «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցության առաջնորդ Լևոն Տեր֊Պետրոսյանը։

Լրագրողների հետ զրույցում նա ասել է, որ հանդիպման ժամանակ քննարկվել են «այս օրերին մեզ հուզող բոլոր հարցերը»։

«Գիտեք նաև և՛ Հայաստանի, և՛ Լեռնային Ղարաբաղի իշխանությունների մտահոգությունները, հաստատակամությունը, վստահությունը: Էնպես որ, ես կարծում եմ՝ իշխանությունները հանգիստ, զուսպ անում են այն, ինչ պահանջում է այսօրվա իրավիճակը»,- ասել է Տեր-Պետրոսյանը: