Home / Հայաստան / Լրագրողը ոստիկանապետին պատասխանատվության ենթարկելու պահանջով դիմել է Էթիկայի հանձնաժողով

Լրագրողը ոստիկանապետին պատասխանատվության ենթարկելու պահանջով դիմել է Էթիկայի հանձնաժողով

Lragir.am և 1in.am կայքերի լրագրող Սիրանույշ Պապյանը դիմել է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով՝ պահանջելով կարգապահական պատասխանատվության ենթարկել Հայաստանի ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանին:

Azatutyun.am կայքի փոխանցմամբ՝ լրագրողը ներկայացված դիմումում նշել է, որ «ոստիկականապետն ակնհայտ անհարգալից վերաբերմունք է ցուցաբերել, անպարկեշտ և արհամարհական է հանդես եկել լրագրողների հասցեին՝ խախտելով «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված դրույթները»:

Հիշեցնենք, ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության զոհերի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում, անդրադառնալով ապրիլի 22-ին Բաղրամյան պողոտայից 42 մարդու բերման է ենթարկվելու փաստին, ասել են, որ ոստիկանության ձեռագիրը չի փոխում։ Գասպարյանը հակադարձել է՝ հայտարարելով, որ ովքեր չեն նկատում ոստիկանության բարեփոխումները տեսողության ու լսողության խնդիրներ ունեն։ Իսկ երբ Պապյանը պնդել է, որ չեն տեսնում բարեփոխումները, Գասպարյանն ասել է․ «Ես էլ քո մեջ կին չեմ տեսնում»։