Home / Հայաստան / Գևորգ Սաֆարյանին սատարողներից մեկը ցույցի ժամանակ գլխի վնասվածք է ստացել

Գևորգ Սաֆարյանին սատարողներից մեկը ցույցի ժամանակ գլխի վնասվածք է ստացել

Այսօր ոստիկանները Մաշտոցի պողոտայից բերման են ենթարկել «Նոր Հայաստան» շարժման 14 անդամների, որոնք բողոքի ակցիա էին իրականացնում՝ ի պաշտպանություն անազատության մեջ գտնվող նախաձեռնության անդամ Գևորգ Սաֆարյանի, հաղորդում է Azatutyun.am-ը:

Ոստիկանների և ցուցարարների բախման հետևանքով գլխի բաց վնասվածք է ստացել ցույցի մասնակից Ռուզաննա Եղնուկյանը: Վերջինս շտապօգնության մեքենայով տեղափոխվել է հիվանդանոց։

Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյան ռադիոկայանի կայքի հետ զրույցում պնդել է, որ ոստիկանները վնասվածքի հետ կապ չունեն․ «Նրանք իրենց ամրացված շղթաները մեխերով ամրացրել են ասֆալտին, երբ ոստիկանները փորձել են ազատել փողոցը, ակցիայի մասնակիցները, հրելով մեկը մյուսին, այդ վնասվածքը ստացել են»։

Ռադիոկայանը նշում է, որ ակտիվիստները փոխանցել են, թե կնոջը ոստիկաններից մեկն է ոտքով հարվածել։