Home / Հայաստան / Գյումրիում սպանված Ավետիսյանների ընտանիքի անդամների անունները եղել են ընտրացուցակներում․ «Հրապարակ»

Գյումրիում սպանված Ավետիսյանների ընտանիքի անդամների անունները եղել են ընտրացուցակներում․ «Հրապարակ»

Այս տարվա հունվարի 12-ին Գյումրիում սպանված Ավետիսյանների ընտանիքի չափահաս անդամների անունները եղել են դեկտեմբերի 6-ին կայացած Սահմանադրության նախագծի հանրաքվեի ընտրացուցակներում։ Այս մասին գրում է «Հրապարակ» օրաթերթը՝ նշելով, որ այդ մասին ահազանգել է Գյումրիի իրենց ընթերցողներից մեկը։

«Հանրաքվեի ցուցակներում ոչ միայն կան այս տարվա հունվարին ռուս ոճրագործ Վալերի Պերմյակովի ձեռքով սպանդի ենթարկված չափահաս Ավետիսյանների անունները, այլև դրանց դիմաց ստորագրություններ են դրված, այսինքն՝ նրանք էլ են «քվեարկել» հօգուտ Սահմանադրության։ Մեր զրուցակիցը վրդովված էր․ «Սենց սրբապղծություն Գյումրին չէր տեսել՝ գոնե անմեղ զոհերին խնայեին»։ Քանի որ քվեարկության ցուցակները մատչելի չեն, մենք հնարավորություն չունեինք այս տեղեկատվությունը ստուգելու», ֊ գրում է թերթը։