Home / Հայաստան / Տաքսիստներին թույլ չեն տալիս Էջմիածնից Երևան ուղևորվել

Տաքսիստներին թույլ չեն տալիս Էջմիածնից Երևան ուղևորվել

Այսօր առավոտվանից Էջմիածնից Երևան ուղևորվող տաքսիներին թույլ չեն տալիս քաղաքից դուրս գալ։ Այս մասին մեզ հայտնել է Էջմիածնի բնակիչներից մեկը, ով չի ցանկացել, որպեսզի իր անունը հրապարակվի։ Նրա խոսքով՝ ինքը սովորականի նման առավոտյան ցանկացել է տաքսիով մայրաքաղաք մեկնել, սակայն վարորդներն իրեն ասել են, որ իրենց արգելել են Երևան մեկնել։ Մեր զրուցակիցը նշել է, որ վարորդներն իրեն ասել են՝ արգելքն այսօր Երևանում կայանալիք նոր Սահմանադրության նախագծի դեմ հանդես եկող «Նոր Հայաստան» շարժման հանրահավաքի պատճառով է։ Նշենք, որ շարժման առաջնորդներից Ժիրայր Սեֆիլյանը երեկ հայտարարել է, որ Ազատության հրապարակում մեկնարկելիք հանրահավքները շուրջօրյա են լինելու։

Էջմիածնի բնակիչը նշել է, որ այս պահին Էջմիածնից Երևան են գալիս միայն միջքաղաքային միկրոավտոբուսներ, ովքեր հասնում են մինչև «Կիլիկիա» ավտոկայան։