Home / Հայաստան / ՀՀԿ֊ական պատգամավորը խոշոր գումար և մեծ քանակությամբ անշարժ գույք է հայտարարագրել․ «Ժողովուրդ»

ՀՀԿ֊ական պատգամավորը խոշոր գումար և մեծ քանակությամբ անշարժ գույք է հայտարարագրել․ «Ժողովուրդ»

ՀՀ ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության անդամ Հակոբ Հակոբյանը՝ Թունելի Հակոբը, դասվում է ամենահարուստ պատգամավորների շարքին, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։

«Հակոբյանն անցած տարվա համար հայտարարագրել է 26 մլն 700 հազար դրամ և 132 հազար դոլար դրամական միջոց։ 2012 թվականին պատգամավոր դառնալիս նա հայտարարագրել էր 9 հողամաս, 3 հատ հողին ամրացված  անշարժ գույք, 3 հատ անավարտ շինություն, մեկ անհատական բնակելի տուն և 4 ընկերությունների բաժնեմասեր»,֊ նշում է թերթը՝ հիշեցնելով, որ պատգամավորի աշխատավարձը կազմում է 416 հազար դրամ։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում