Home / Տեսանյութեր / Ցմահ ազատազրկվածները դադարեցրել են հացադուլը՝ մեկ շաբաթ ժամանակ տալով իշխանություններին

Ցմահ ազատազրկվածները դադարեցրել են հացադուլը՝ մեկ շաբաթ ժամանակ տալով իշխանություններին

52 ցմահ դատապարտյալներ, որոնք իշխանություններից պահանջում են վերանայել իրենց գործերը, այսօր դադարեցրել են հոկտեմբերի 12-ին սկսած հացադուլը՝ մինչև հաջորդ հինգշաբթի: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է հացադուլի մասնակից Վաղարշակ Ավետիսյանի մայրը՝ Մարինե Բադալյանը:

«Իրենք առանց այդ էլ այդքան առողջություն չունեն: Դեմն էլ շաբաթ֊կիրակի է: Որոշել են՝ մինչև հաջորդ հինգշաբթի դուրս գան հացադուլից, տեսնեն՝ երեկ մեր կողմից Կառավարությանն ուղղված պահանջը ի՞նչ պատասխան է ստանում, ըստ այդմ՝ կորոշեն, թե ինչ անել: Եթե հարցը չլուծվի, մենք քննարկելու ենք բոլորս՝ հարազատները դրսում, իրենք՝ բանտում, հացադուլ անելու տարբերակը, սակայն էդ ամենի մասին կհայտարարենք հինգշաբթիից հետո», – ասել է Մարինե Բադալյանը: