Home / Հայաստան / Կառավարությունը Արմավիրի մարզպետի եղբորը հող է հատկացրել․ iLur.am

Կառավարությունը Արմավիրի մարզպետի եղբորը հող է հատկացրել․ iLur.am

Արմավիրի մարզում 15 հա հողատարածք կօտարվի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի եղբորը պատկանող ընկերությանը։ Ինչպես գրում է Ilur.am-ը, մարզպետի եղբայր Արամ Ղահրամանյանի կողմից համահիմնադրված «Գրինէկո-Կաս» ընկերությունը այդ տարածքը ստանալու է աղբի վերամշակման գործարան կառուցելու և ջերմատնային տնտեսություն հիմնելու համար։

Երեկվա նիստում Կառավարությունը հավանություն էր տվել Արմավիրի մարզում աղբի վերամշակման գործարանի կառուցման և ջերմոցային տնտեսություն հիմնելու 33 մլն եվրո արժողությամբ ներդրումային ծրագրին: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ մարզում աղբի վերամշակմամբ զբաղվող ընկերություն հիմնելու պայմանավորվածությունը ձեռք է բերվել դեռևս 2014թ.-ին՝ Արմավիրի մարզպետի գլխավորած պատվիրակության Չեխիա կատարած աշխատանքային այցի ընթացքում:

«Այսինքն, ստացվում է, որ մարզպետ եղբայրը աշխատանքային այցով մեկնել է Չեխիա, այնտեղ ձեռք է բերել պայմանավորվածություն, որ Հայաստանում, ավելի կոնկրետ՝ Արմավիրի մարզում աղբի վերամշակման գործարան և ջերմոցային տնտեսություն կառուցվի, այդ նպատակով ստեղծվել է ընկերություն, որի 50 տոկոսում փաստացի փայ է մտել իր իսկ հարազատ եղբայրը», ֊ գրում է iLur.am֊ը:

Լուսանկարը՝ armavir.agro.am