Home / Հայաստան / Քաղաքացուն վրաերթի ենթարկած Կարեն Ավագյանի եղբոր դեմ քրգործ չեն հարուցի. «Հրապարակ»

Քաղաքացուն վրաերթի ենթարկած Կարեն Ավագյանի եղբոր դեմ քրգործ չեն հարուցի. «Հրապարակ»

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Ավագյանի եղբոր՝ Արթուր Ավագյանի կողմից 28-ամյա Էդգար Սնխչյանին վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ քրեական գործ չի հարուցվել, գրում է «Հրապարակ» օրաթերթը։

ՀՀ քննչական կոմիտեից թերթին հայտնել են, որ որոշում է կայացվել մերժել գործի հարուցումը՝ հանցակազմի բացակայության պատճառով, բացի դա «տուժող անձը ինքը չի բողոքել»։

Տուժողին արդեն դուրս են գրել հիվանդանոցից:

Հիշեցնենք, որ դեպքը տեղի էր ունեցել օգոստոսի 23-ի երեկոյան Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Առինջ գյուղի մոտակայքում։ Արթուր Ավագյանն ԱԺ ծառայողական մեքենայով վրաերթի էր ենթարկել Սնխչյանին, ով այդ պահին փոխելիս էր եղել իր մեքենայի անվադողը: Կարեն Ավագյանի եղբայրն աշխատում է Երևանի Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանում որպես ֆինանսատնտեսական գծով պրոռեկտոր:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում