Home / Հայաստան / Իլհամ Ալիևի բիզնեսների մասին բարձրաձայնած լրագրողը 7,5 տարվա ազատազրկման դատապարտվեց

Իլհամ Ալիևի բիզնեսների մասին բարձրաձայնած լրագրողը 7,5 տարվա ազատազրկման դատապարտվեց

Բաքվի ծանր հանցագործությունների դատարանն այսօր՝ սեպտեմբերի 1֊ին, 7,5 տարվա ազատազրկման է դատապարտել ադրբեջանցի հետաքննող լրագրող Հադիջա Իսմայլովային, հայտնում է Contact.az կայքը։

Դատարանը լրագրողին մեղավոր է ճանաչել Ադրբեջանի ՔՕ 179֊րդ (յուրացում), 192֊րդ (ապօրինի ձեռնարկատիրություն), 213֊րդ (հարկերից խուսափում) և 308֊րդ (պաշտոնեական լիազորությունների չարաշահում) հոդվածներով։ Միևնույն ժամանակ, Իսմայլովան արդարացվել է 125֊րդ հոդվածով (ինքնասպանության դրդելը)։ 

Կայքն ընդգծում է, որ մեղադրող դատախազը միջնորդել էր Իսմայլովային դատապարտել 9 տարվա ազատազրկման։

Նշենք` մի շարք ադրբեջանական ու միջազգային իրավապաշտպան կազմակերպություններ Իսմայլովայի դեմ մեղադրանքները որակել են կեղծ ու հայտարարել, որ լրագրողի դեմ հետապնդումները կապված են նրա մասնագիտական գործունեության, լրագրողի՝ երկրի իշխանությունում կոռուպցիայի դեպքերի վերաբերյալ իրականացրած հետաքննության հետ։