Home / Հայաստան / Ոստիկանը Հանրապետության հրապարակում հարվածում է տարեց տղամարդուն (Վիդեո)

Ոստիկանը Հանրապետության հրապարակում հարվածում է տարեց տղամարդուն (Վիդեո)

էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ պայքարող «Ոտքի Հայաստան» նախաձեռնության այսօրվա բողոքի ակցիայի ժամանակ Հանրապետության հրապարակում ոստիկաններից մեկն ապտակել է ակցիայի մասնակից տարեց մի տղամարդու՝ բղավելով. «Հանգստացի»։

Նույն ոստիկանը բռնություն է կիրառել այլ մասնակիցների  հանդեպ ևս, սակայն, տարեց տղամարդուն հացրած ապտակից հետո միայն ոստիկանի գործընկերները նրան հեռացրել են հրապարակից։

Տարեց տղամարդը ակցիայի 6 այլ մասնակիցների հետ բերման է ենթարկվել ոստիկանություն։  Բերման ենթարկածներին ազատելու պահանջով ակցիան շարունակվել է  Հանրապետության հրապարակում, որտեղ 23.00-ի սահմաններում վատացել է ակցիայի մասնակիցներից մեկի ինքնազգացողությունը: Նրան առաջին օգնություն են ցույց տվել շտապ օգնության բժիշկները:

Տեսանյութը՝ armtimes.com