Home / Հայաստան / Իրանի փոխնախագահը Հայաստան կգա բարձրավոլտ էլեկտրագծի նախագիծը քննարկելու համար

Իրանի փոխնախագահը Հայաստան կգա բարձրավոլտ էլեկտրագծի նախագիծը քննարկելու համար

Պատժամիջոցների վերացումից հետո Իրանը կկարողանա էլ ավելի զարգացնել իր միջազգային հարաբերությունները, այդ թվում նաև հարևան երկրների, օրինակ, Հայաստանի հետ: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հայաստանում Իրանի դեսպան Մուհամադ Ռաիսին:

Նա նշել է, որ առաջիկա մեկ ամսվա ընթացում Իրանի փոխնախագահ Էսհաղ Ջահանգիրիի պատվիրակությունը Հայաստան կայցելի: Փոխնախագարհի այցը կկատարվի Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ Իրան կատարած այցին ի պատասխան:

«Մենք բազմաթիվ նախագծեր ունենք Հայաստանի հետ, այդ թվում՝ էլեկրաէներգիայի փոխանակման, Մեղրիի ՀԷԿ-ի նախագիծը, «Հյուսիս-Հարավ» միջանցքի կառուցման նախագիծը: Ես անձամբ այն կարծիքին եմ, որ Հայաստանը շատ լավ միջանցք կլինի Պարսից ծոցը Սև ծովին կապելու առումով», – ասել է Մուհամադ Ռաիսին:

Ռաիսիի խոսքով՝ փոխնախագահ Ջահանգիրի այցի շրջանակների հիմնական բանակցության թեման լինելու է Հայաստանում երրորդ բարձրավոլտ էլեկտրագիծ կառուցելու նախագիծը, որը լուրջ ներդրումների կարիք ունի:

Այն հարցին, թե ինչպես է դեսպանը տեսնում Իրան-ԵՏՄ հարաբերությունները՝ Ռաիսին պատասխանել է. «ԵՏՄ-ի անդամ պետությունների համար Իրանի լավ շուկա է հանդիսանում»։