Home / Հայաստան / Զանգեզուրի պղնձամոլիբդենայինում դիզվառելիքի խոշոր գողության դեպքը չեն բացահայտում․ «Ժողովուրդ»

Զանգեզուրի պղնձամոլիբդենայինում դիզվառելիքի խոշոր գողության դեպքը չեն բացահայտում․ «Ժողովուրդ»

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային վարչությունում «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից» դիզվառելիքի գողության նոր դեպք է բացահայտվել, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը:

Կոմբինատի աշխատակիցներից մեկը մեղադրվում է փաստաթղթեր կեղծելով 3 մլն դրամի դիզվառելիք գողանալու մեջ:

«Սակայն այս դեպքը, նույն այդ գործարանից դիզվառելիքի գողության նախորդ պատմությունների համեմատ, որոնց «Ժողովուրդն» անդրադարձել է, մեղմ ասած, մանկական զբաղմունք կարելի է համարել: Բայց ուշագրավն այն է, որ 3 միլիոնի դիզվառելիքի գողությունը նույն Քննչական կոմիտեն կարողանում է բացահայտել, իսկ տարիներ շարունակ ամսական մոտ 300 հազար դոլարի դիզվառելիքի գողությունը մի քանի ամիս քննում են, այնուհետև գործի նախաքննությունը կասեցնում: Իսկ բացատրությունը շատ պարզ է՝ այս 3 մլն-ի դեպքում ընդամենը անհրաժեշտ է եղել, կոմբինատի աշխատակցին մեղադրելով, գործը համարել բացահայտված», ֊ նշում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում