Home / Հայաստան / Վիճաբանություն ցեղասպանության շուրջ․ Աշխատանքը աշխատանք է

Վիճաբանություն ցեղասպանության շուրջ․ Աշխատանքը աշխատանք է

Ով մեզ հետ չէ, նա կլռի

հեղինակ՝ Վադիմ Դուբնով

հրապարակվել է www.ekhokavkaza.com կայքում

«Պատմությունն այն մասին, թե ինչպես Վրաստանի խորհրդարանի նիստի ժամանակ պատգամավոր Սամվել Պետրոսյանը վիճաբանեց պատգամավոր Ազեր Սուլեյմանովի հետ, կարող էր տրագիկոմեդիա դառնալ։ Բայց կուսակից պատգամավորներն անգամ չկռվեցին, և հերթական անգամ ապացուցվեց, թե որքան հեշտ կարելի է ողբերգությունը հետաքրքրաշարժ ֆարսի վերածել։

Միացյալ ազգային կուսակցության պատգամավորները վիճաբանեցին ցեղասպանության թեմայի շուրջ, կարծես, ի ուրախություն նրանց, ովքեր նախկինում էլ ժպիտով էին վերաբերվում նախկին իշխող կուսակցության միասնությանը, ընդհանրապես, և ազգային միասնությանը կուսակցության անվան մեջ, մասնավորապես։ Իշխանության և ընդդիմության միջև գաղափարական տարաձայնությունների լղոզվածության պարագայում պատգամավորները քաղաքական բանավեճի լուրջ դաս տվեցին։ Ափսոս միայն, որ ոչ Վրաստանի, ոչ էլ այսօրվա հետ այդ բանավեճը կապ չունի։

Եվ չպետք է ունենա։ Բայց Վրաստանի հայաբնակ հատվածից մարդը պարտավոր էր այդ հարցի շուրջ վիճաբանել ադրբեջանաբնակ հատվածից մարդու հետ։ Այլապես այդ հատվածների բնակիչները, որոնք իրենց ներկայացուցիչներին ուղարկել են օրենքներ հեղինակելու, նրանց լռությունը ազգային դավաճանություն կորակեին։ Որովհետև այդպիսին են խաղի կանոնները։ Եվ դրա բոլոր մասնակիցները, ելակետային տրամաբանությանը հակառակ, պարտավոր են ելնել այն բանից, որ և՛ ժամանակի, և՛ տեղի դեպքում ավելի կարևոր բան չկա։

Իսկ նրանք, ովքեր այդպես չեն համարում, կա՛մ դավաճան են, կա՛մ սրբապիղծ։

Էլ որտեղ է ամեն ինչ այսչափ խառնված, եթե ոչ զանգվածային սգո պատմություններում։

Ապրիլի 24-ին Երևանում մեծ գործողություն է ընթանալու։ Շատ մարդիկ, երաժշտություն, ծաղիկներ և խոսքեր կլինեն։ Բայց վտանգ կա, որ այդ գործողության մեջ կկորի կարևորագույնը և խորհրդավորը։ Հայաստանն ու աշխարհն ամենասկզբից էլ դատապարտված էին, և ոչ ոք մեղավոր չէ։ Ոչ ոք մեղավոր չէ, որ ամբողջ Հայաստանը, մոռանալով առիթի մասին, փառաբանում էր Քիմ Քարդաշանյանի հայրենասիրությունը։ Քարդաշյանը միանգամից նույնքան մեծ հայրենակից դարձավ, որքան Շառլ Ազնավուրը, միայն նրա համար, որ պատմական հայրենիք է եկել թվացյալ ծանրագույն պահին՝ իր հետ բերելով երգող ամուսնուն, որին ամբողջ Հայաստանը սկսեց անվանել «մեր փեսան»։

Լինում է։ Սարսափելի ոչինչ չկա։ Չէ որ հերթական մայիսի 9-ի կազմակերպիչները ոչինչ չեն կարողանում անել այն բանի հետ, որ ժողովրդական տոնակատարությունների գինարբուքի և այլ անհամությունների մեջ միևնույնն է առայժմ անկործանելի է ներկան՝ անկարողությունը գիտակցել, թե ինչպես է մեկ ակնթարթում աշխարհում մարդկանց քանակը 50 միլիոնով նվազում։ Երևանում ապրիլի 24-ին մարդիկ հուշահամալիրի մոտ են գնում առանց ծեսերի, և ծաղիկների քանակն այնքան մեծ է, որ արդեն կարևոր չէ, քանիսն են դրանք զոհերի թվով՝ 1 միլիոն, 1․5 կամ 2։

Բայց ամեն անգամ կարևոր է, հատկապես այսօր՝ ի՞նչ կասի Օբաման։ Ինչ լավ է, որ Չեխիայի սենատը ճիշտ խոսքեր գտավ, և, բնականաբար, Ավստրալիայի հայերը, իսկ Հռոմի Պապի հայտարարությունը պարզապես պատմական հաղթանակ է, որի կարևորությունը եռապտկվում է այն բանից, որ Անկարան հետ է կանչել Վատիկանում իր դեսպանին։ Որովհետև ամեն անգամ չի ստացվում պարզապես սգալ, պետք է անպայման ապացուցել, և կարևոր չէ՝ ինչի համար ապացուցել։

Երևի շատերի համար իսկապես կարևոր է, որպեսզի տեղի ունեցածը նիրհի պատմության խորքում, բայց անպայման «ցեղասպանություն» անունը կրող հոդվածում։ Ինչ֊որ մեկի համար կարևոր է վրեժը, և դա էլ հասկանալի է։ Մարդիկ, ովքեր հիշում են նախապապերի անունները, իրավունք ունեն պատմություն չհամարել այն, ինչն ավարտված չէ։ Դա հասկանալի է։ Հասկանալի են նաև պաշտոնական Թբիլիսիի կասկածները՝ գնա՞լ արդյոք Երևան, իսկ եթե գնալ, ապա ով և ինչպես իրեն պետք է պահի Պուտինի հետ հանդիպման ժամանակ, եթե պատահաբար հանդիպի։ Կյանքը շարունակվում է, խաղի կանոնները ստիպում են ձևացնել, որ պատմություն գոյություն չունի, և Մոսկվայի նույնպիսի մտորումներն էլ հասկանալի են։ Եվրասիական միություն, թե «Թուրքական հոսք»։

Ամեն ինչ պարզ է՝ ընդունել ցեղասպանությունը ճիշտ և մարդասիրական քայլ է, չընդունել նշանակում է դահիճների կողքին կանգնել։ Բայց միայն թվում է,թե ամեն ինչ հեշտ է, պատմության մեջ ոչ մի հեշտ բան չի լինում, սգո օրը միայն ծաղիկներ կան զոհերի թվով, որոնց հնարավոր չէ հաշվել։ Չէ, կասկածի տակ դնել բառերը և թվերը նշանակում է կասկածի տակ դնել հայ֊ռուսաստանյան բարեկամությունը։ Փաստորեն, Երևանում մ մայդան սադրել։

Պատմություն չկա, կան վտանգավոր հորինվածքներ այն մարդկանց, ովքեր մեզանից ուզում են մեծ հաղթանակը խլել, օրինականացնել խունտան Կիևում և Հայաստանը դեպի Արևմուտք տանել, որը, ի դեպ, մեղավոր է ցեղասպանության մեջ, ինչ է՝ չե՞ք լսել։ Հռոմի պապը, ով փաստորեն ընդունեց ցեղասպանությունը, դրա հեղինակներին համեմատեց Հիտլերի և Ստալինի հետ, և բոլորը, խոշոր հաշվով համաձայնեցին, ու ինչի հետ վիճես սգո օրը՝ մայիսի 9-ից 2 շաբաթ առաջ։ Ոչնչի հետ։ Եվ վիճողը չկա։ Հասկանալի է, Թուրքիայից բացի։ Եվ Ռուսաստանից, այդ թվում՝ «Ռուսաստանն այսօր»֊ից, որը գտավ ինչ ասել Պապին՝ Աստծո առջև գարշանք են Ձեր այդ համեմատությունները։

Ստացվում է՝ դա էլ հասկանալի է։ Ոչ մեծ մարդիկ լավ գիտեն այն մեծության գինը, որն իրենք հսկում են՝ գուցե, ամեն ինչ սրբագրվի։ Սամվել Պետրոսյանն ու Ազեր Սուլեյմանովը, վիճելով այնտեղ, որտեղ իրենց վեճն անգամ տրագիկոմեդիա չդարձավ, շատ լուրջ էին։ Սա անգամ նման չէ «պատերազմում ինչպես պատերազմում»֊ին։ Սա՝ «աշխատանքը աշխատանք է»»։