Home / Հայաստան / Գյումրիում մահացած 6 ամսական երեխայի հայրը պաշտպանի կարիք ունի․ «Ժողովուրդ»

Գյումրիում մահացած 6 ամսական երեխայի հայրը պաշտպանի կարիք ունի․ «Ժողովուրդ»

Ապրիլի 14֊ին Գյումրու «Մոր և մանկան» հիվանդանոցում մահացած 6 ամսական Նարեի հայրը՝ Արմեն Դավթյանը, հանրային պաշտպանի կարիք ունի։ Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթի զրույցում ասել է ինքը՝ Դավթյանը։

«Տեղեկացել եմ, որ երեխայի գործով նյութեր են նախապատրաստվում, և մեզ անհրաժեշտ կլինի պաշտպան։ Ուստի խնդրում եմ համապատասխան կառույցներին՝ ինձ օգնեն։ Չգիտեմ, թե ինչով կավարտվի այս պատմությունը, մենակ թե մտավախությունս այն է, որ մեզ շատ քաշքշուկի մեջ կգցեն, առանց այն էլ մեր հոգսը շատ է», ֊ ասել է մահացած երեխայի հայրը։

Նարե Դավթյանի հարազատները երեխայի մահվան մեջ մեղադրում են հիվանդանոցի բժիշկներին։ Վերջիններիս վարկածով՝ երեխան բնածին հիվանդություն է ունեցել՝ հիդրոցեֆալիա, որի հետևանքով էլ մահացել է։

Լուսանկարը՝ asparez.am