Home / Հայաստան / 50 ազատամարտիկներ Ազատության հրապարակում հացադուլ են սկսելու (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

50 ազատամարտիկներ Ազատության հրապարակում հացադուլ են սկսելու (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

50 ազատամարտիկներ պատրաստվում են ապրիլի 20-ից նստացույց և հացադուլ սկսել Ազատության հրապարակում։ Այս մասին այսօր Ազատության հրապարակում «Հիմնադիր խորհրդարան» նախաձեռնության հրավիրած հանրահավաքի ժամանակ հայտարարել է դաշտային հրամանատար, ազատամարտիկ Խաչիկ Ավետիսյանը։

Նա նշել է, որ իրենց պահանջն է ազատ արձակել ապրիլի 7-ին ձերբակալված «Հիմնադիր խորհրդարանի» 5 անդամներին, ինչպես նաև նախկինում կալանավորված քաղբանտարկյալներին՝ Վոլոդյա Ավետիսյանին ու Շանթ Հարությունյանին և ընկերներին։ Ազատամարտիկի խոսքով՝ եթե մինչև երկուշաբթի բոլորին բաց չթողնեն, իրենք ապրիլի 20-ին, ժամը 14։00֊ին կհավաքվեն Ազատության հրապարակում։

Խաչիկ Ավետիսյանը կոչ է արել բոլոր այն ազատամարտիկներին, ովքեր ցանկանում են միանալ իրենց, Ազատության հրապարակ գալ զինվորական համազգեստով և շքանշաններով, իսկ ոչ ազատամարտիկ քաղաքացիներին՝ քաղաքացիական հագուստով։ Նա նաև ընդգծել է, որ այն մարդիկ, ովքեր առողջական խնդիրներ ունեն, կարող են միայն նստացույցին մասնակցել և հացադուլ չանել։

Մանրամասները՝ տեսանյութում․