Home / Հայաստան / Գյումրեցի ստոմատոլոգը հերքում է, որ իր որդին կապ ունի Հրաչիկ Միրզոյանի դանակահարության հետ․ «ՀԺ»

Գյումրեցի ստոմատոլոգը հերքում է, որ իր որդին կապ ունի Հրաչիկ Միրզոյանի դանակահարության հետ․ «ՀԺ»

Մարտի 28֊ին «Հիմնադիր խորհրդարան» նախաձեռնության՝ Գյումրիում հրավիրած հանրահավաքի ժամանակ ՀԽ անդամ Հրաչիկ Միրզոյանին դանակահարած երիտասարդը Գյումրիում ճանաչված ստոմատոլոգ Գևորգ Խաչատրյանի որդին է՝ Ռուդիկ Խաչատրյանը, հաղորդում է «Հայկական ժամանակ» թերթը։

«ՀԺ»֊ի տեղեկություններով՝ Ռուդիկ Խաչատրյանը (լուսանկարում) գյումրեցի օրենքով գող Զապի մտերիմ շրջապատի ներկայացուցիչներից է, կապ ունի այլ քրեական հեղինակությունների հետ ևս։ Հայրը, սակայն, իր կողմնորոշումներով տրամագծորեն հակառակ իմիջն ունի․ նա Գյումրիում հարգված ատամնաբույժ է, տարբեր ժամանակներում էլ եղել է ընդդիմադիր շարժումների կողքին։

Թերթի հետ զրույցում Գևորգ Խաչատրյանը հերքել է, որ որդին կապ ունի Հրաչիկ Միրզոյանի դանակահարության հետ, և փոխանցել, որ Ռուդիկ Խաչատրյանը գտնվում է տանը։

Մինչ այդ, դեպքի առիթով հարուցվել է քրեական գործ՝ Քր․ օրենսգրքի 112 հոդվածի հատկանիշներով (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը), իսկ ոստիկանության հասարակայնության և լրատվության հետ կապերի բաժնի պետ Աշոտ Ահարոնյանը հայտարարել է, որ ոստիկանության համապատասխան ստորաբաժանումները շարունակում են աշխատանքները՝ հայտնաբերելու այն անձին, ով, Հրաչիկ Միրզոյանի խոսքով, դանակահարել է իրեն։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում