Home / Հայաստան / Ինչ արժե տնտեսագիտությունից դիսերտացիա պաշտպանելը․ «Հրապարակ»

Ինչ արժե տնտեսագիտությունից դիսերտացիա պաշտպանելը․ «Հրապարակ»

Բարձրագույն որակավորման հանձնաժողովի գիտական աստիճաններ շնորհող մասնագիտական խորհուրդներից ամենասկանդալայինը և ամենակոռումպացվածն ավանդաբար տնտեսագիտական խորհուրդներն են, «Ինչ արժե դիսերտացիա պաշտպանելը» հոդվածում գրում է «Հրապարակ» օրաթերթը։

«Կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու նպատակով դրանց քանակն ավելացվեց՝ այժմ 3 խորհուրդ է գործում՝ մեկը Տնտեսագիտական, մյուսը՝ Երևանի պետական, երրորդը՝ Սլավոնական համալսարանում։ Ենթադրվում է, որ եթե մի խորհրդում թեկնածուական կամ դոկտորական հաջողված դիսերտացիայի ճանապարհը փակում են, գիտնականը կարող է դիմել մյուս երկու խորհուրդներից մեկին և հաջողությամբ պաշտպանել թեզը», – նշում է «Հրապարակ»֊ը։ Թեև ընդունված է, որ ասպիրանտը պաշտպանում է հենց այն բուհում, որտեղ սովորել է։

3 խորհուրդների ստեղծումը, ըստ թերթի, որոշակի առողջացման պրոցես առաջացրեց․ «Տնտեսագիտականում Յուրի Սուվարյանի ղեկավարած խորհրդի կողմից մերժվող աշխատանքներն սկսեցին գնալ դեպի ԵՊՀ, Սլավոնական, որտեղ, ի դեպ, խորհրդի կազմում են Հրանտ Բագրատյանը, Էդվարդ Սանդոյանը։ Բայց պարզվում է, որ այս խոսքը ոմանց «բիզնեսին» է խփել՝ գներն ընկել են, վճարելու պատրաստակամությունը՝ նվազել․ ուստի որոշ «հին գայլեր» սրա դեմն առնելու եղանակներ են փնտրում»։

«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ ամեն ինչ արվում է, որ Տնտեսագիտական համալսարանն ավարտած անձանց՝ այլ բուհերի խորհուրդներում պաշտպանությանը խոչընդոտեն, որ մարդիկ հասկանան՝ միակ ելքը տեղի խորհրդի հետ «լեզու» գտնելն է։

«Այդ գործում հատկապես կարևոր դերակատարում ունի Վորահսկիչ պալատի նախկին նախագահ, այժմ ԵՊՀ տնտեսագիտական հանձնաժողովի անդամ Աշոտ Թավադյանը, ով մտերիմ է Յուրի Սուվարյանի հետ։ Իսկ եթե մասնագիտական հանձնաժողովում պաշտպանությունը տապալել չի հաջողվում, ապա փորձում են գործը կասեցնել հենց ԲՈՀ-ում», – տեղեկացնում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում