Home / Հայաստան / Շփման գծում ադրբեջանցի զինծառայող է զոհվել․ պաշտոնական

Շփման գծում ադրբեջանցի զինծառայող է զոհվել․ պաշտոնական

Մարտի 27֊ին ղարաբաղա֊ադրբեջանական շփման գծի հյուսիս֊արևելյան հատվածում զոհվել է Ադրբեջանի բանակի զինծառայող Էթիբար Քյազիմովը։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը՝ նշելով, որ դեպքը տեղի է ունեցել Գափալի գյուղի մոտ։ Այլ մանրամասներ Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունը չի հայտնում։

Ինչպես փոխանցում է ադրբեջանական «Տրենդ» գործակալությունը, զինծառայողն ամուսնացել էր երկու ամիս առաջ։