Home / Հայաստան / «Ղարաբաղի» ալբանացիներին Հայաստանի նկատմամբ հաղթանակի դեպքում պարգևավճար են խոստացել

«Ղարաբաղի» ալբանացիներին Հայաստանի նկատմամբ հաղթանակի դեպքում պարգևավճար են խոստացել

«Ղարաբաղ» ադրբեջանական ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Գուրբան Գուրբանովը դրամական պարգև է խոստացել իր ալբանացի սաներին՝ Անսի Ագոլիին ու Ադմիր Թելիին, եթե Եվրո 2016-ի ընտրական փուլի առաջիկա խաղում Ալբանիայի ընտրանին հաղթանակ տոնի Հայաստանի հավաքականի նկատմամբ։ Հանդիպումը տեղի է ունենալու մարտի 29֊ին՝ Ալբանիայի Էլբասան քաղաքում։

Oxu.az֊ի փոխանցմամբ՝ Գուրբանովը նշել է, որ կպարգևատրի նաև Թելիին, թեև վերջինս անգամ չի հրավիրվել ազգային հավաքական։

Անսի Ագոլին, իր հերթին, ասել է, որ իրեն խնդրել են Հայաստանից պարտություն կրելու դեպքում ««Ղարաբաղ» չվերադառնալ»։ Ֆուտբոլիստն ընդգծել է, որ դա ասվել է կատակով։