Home / Հայաստան / Էլէներգիան կարող է թանկանալ ևս 5-7 դրամով․ «ՀԺ»

Էլէներգիան կարող է թանկանալ ևս 5-7 դրամով․ «ՀԺ»

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերությունը, ըստ որոշ տեղեկությունների, առաջիկա մեկ ամսվա ընթացքում դիմելու է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով (ՀԾԿՀ)՝ էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնելու հայտով, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը։

«ՀԺ»֊ն նշում է, որ հայտնի չէ՝ որքան կառաջարկի բարձրացնել սակագինը ՀԷՑ-ը, բայց ՀԾԿՀ-ն, ամենայն հավանականությամբ, էլէներգիան կթանկացնի 5-7 դրամով: Դրա հետևանքով ներկայում գործող սակագինը (ցերեկայինը) 42 դրամից կդառնա 47-49 դրամ: Այսպիսով, էլէներգիան Հայաստանում կթանկանա շուրջ 15-16 տոկոսով:

Թերթն ընդգծում է, որ էլէներգիայի սակագնի բարձրացումը պայմանավորված է նրանով, որ Հայաստանի էներգետիկ ողջ համակարգը մինչև կոկորդը թաղված է պարտքերի մեջ: ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանի՝ այս տարվա սկզբին հրապարակած տվյալների համաձայն, էներգետիկ համակարգի պարտքերը արդեն 600 միլիոն դոլարի են հասնում։

Նշենք, որ էլեկտրաէներգիան գինը 10 տոկոսով (38-ից 42 դրամ) աճել էր անցյալ առմանը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում