Home / Հայաստան / Փոստանջյան․ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումը «Ժառանգության» հետ կապ չունի․ Lragir.am

Փոստանջյան․ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումը «Ժառանգության» հետ կապ չունի․ Lragir.am

«Ժառանգություն» կուսակցության վարչության անդամներ Ռուբիկ Հակոբյանի և Արմեն Մարտիրոսյանի երեկվա հանդիպումը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ համաձայնեցված չի եղել կուսակցությունում։ Այս մասին Lragir.am֊ի հետ զրույցում ասել է կուսակցության վարչության մեկ այլ անդամ Զարուհի Փոստանջյանը։

Նրա խոսքով՝ երեկ «Ժառանգություն» կուսակցությունում եղել է խորհրդակցություն, որտեղ բոլորը Սարգսյանի հետ հանդիպման մասնակցությանը դեմ են արտահայտվել, իսկ խորհրդակցությանը Արմեն Մարտիրոսյանը և Ռուբիկ Հակոբյանը նույնպես ներկա են եղել:

«Հավանաբար գնացել են որպես Բաղրամյան 26-ի հաճախորդներ: «Ժառանգության» հետ այս մասնակցությունը որևէ կապ չունի», – ասել է պատգամավորը՝ հավելելով, որ միգուցե անհատ ձեռնարկատեր են հանդես եկել, բայց ոչ քաղաքական գործիչներ և չեն ներկայացրել «Ժառանգություն» կուսակցությունը:

Փոստանջյանը չի բացառել, որ կքննարկվի Արմեն Մարտիրոսյանի և Ռուբիկ Հակոբյանի՝ կուսակցությունից հեռացման հարցը։

Նշենք, որ, համաձայն ՀՀ նախագահի մամուլի գրասենյակի հաղորդագրության, Ռուբիկ Հակոբյանը և Արմեն Մարտիրոսյանը Սարգսյանի հետ քննարկվել են սահմանադրական բարեփոխումների գործընթացին առնչվող հարցեր։