Home / Հայաստան / Նաիրիտցիները փակել են գործարանի մուտքը. բանակցություններից հետո ակցիան դադարեցվել է

Նաիրիտցիները փակել են գործարանի մուտքը. բանակցություններից հետո ակցիան դադարեցվել է

Այսօր առավոտյան՝ 7.30-ի սահմաններում, «Նաիրիտ» գործարանից ազատված աշխատակիցները փակել են գործարանի մուտքը՝ թույլ չտալով դեռ աշխատող մարդկանց ներս մտնել: Այս ակցիայի մասին Epress.am-ին հայտնել է գործարանի մամուլի խոսնակ Անուշ Հարությունյանը: Նրա խոսքով՝ ցուցարարները թույլ չէին տալիս գործարան մտնել նաև «Նաիրիտի» տնօրեն Ռուբեն Սաղաթելյանին:

Բողոքի մասնակիցները պահանջում էին, որ գործարանը բացարձակապես չաշխատի և որ Կառավարությունը վերջապես կատարի իրենց պահանջն ու տրամադրի աշխատավարձերի պարտքի մարման ժամանակացույց:

Հարությունյանն ասել է, որ «Նաիրիտի» որոշ աշխատակիցներ համաձայն չեն եղել գործարանի մուտքը փակելու մտքի հետ:

«Մենք խոսեցինք և բացատրեցինք, որ մի քանի հոգու աշխատանքը մեզ չպետք է խանգարի: Ի վերջո, մեր խնդիրը Կառավարության հետ է: Մոտ 10.30-ին ցույցի մասնակիցները համաձայնեցին բացել ճանապարհը, գործարանի աշխատողները ներս մտան: Վաղը մենք կրկին կհավաքվենք Կառավարության շենքի մոտ»,- ասել է Անուշ Հարությունյանը:

Նաիրիտցիների պահանջի մասին մանրամասներն՝ այստեղ։