Home / Տեսանյութեր / Երկու զոհ Ղարաբաղում սահմանային մարտի հետևանքով. ԼՂՀ ՊՆ

Երկու զոհ Ղարաբաղում սահմանային մարտի հետևանքով. ԼՂՀ ՊՆ

Փետրվարի 28-ին Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական հենակետում 2 զինծառայող է զոհվել՝ 35-ամյա Արտակ Աղեկյանը և 19-ամյա Հայկ Բարոյանը: ԼՂՀ Պաշտպանության նախարարության հաղորդագրության համաձայն, մահվան պատճառն ադրբեջանական կողմի դիվերսիոն հետախուզական ներթափանցման փորձի հետևանքով սկսված մարտն է եղել: 

Պաշտոնական հաղորդագրության համաձայն, ՊԲ-ի ստորաբաժանումները կանխել են հակառակորդի հատուկ ջոկատայինների առաջխաղացումը և, վերջիններիս կորուստներ պատճառելով, հետ շպրտել ելման դիրքեր: