Home / Հայաստան / Կոստանյանը ռուսական կողմին միջնորդել է Գյումրիի սպանության գործը հանձնել Հայաստանին

Կոստանյանը ռուսական կողմին միջնորդել է Գյումրիի սպանության գործը հանձնել Հայաստանին

ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը դիմել է ՌԴ գլխավոր դատախազ Յուրի Չայկային՝ հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների 7 հոգանոց ընտանիքի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի վարույթը ՀՀ իրավապահ մարմիններին փոխանցելու վերաբերյալ միջնորդությամբ: Այս մասին հայտնում է Դատախազության պաշտոնական կայքը։

Հիշեցնենք, որ հունվարի 15-ին Գյումրիում դատախազության շենքի մոտ հավաքված հազարավոր մարդիկ պահանջել էին Կոստանյանից դիմել ռուսական կողմին՝ գործը ՀՀ իրավապահ մարմիններին հանձնելու պահանջով։ Դատախազը խոստացել էր կատարել պահանջը, սակայն ժամկետների չէր նշել։

Ավելի ուշ Ազգային Ժողովում պատգամավորների հետ քննարկման ժամանակ Կոստանյանը հայտարարել էր, որ դիմելու է ռուսական կողմին ոչ թե նրա համար, որ Գյումրիում նման խոստում է տվել, այլ դա իր պարտականությունն է։