Home / Տեսանյութեր / Փոքրիկ Սերյոժա Ավետիսյանի կյանքը փրկել չհաջողվեց

Փոքրիկ Սերյոժա Ավետիսյանի կյանքը փրկել չհաջողվեց

Գյումրիում հունվարի 12-ին իրականացված սպանդից հետո կենդանի մնացած վեցամսական Սերյոժա Ավետիսյանի կյանքը փրկել չհաջողվեց: Այսօր ժամը 17.02-ին երեխան մահացել է, հայտնում է Առողջապահության նախարարության կայքը:

«Չնայած տեղի և արտերկրի առաջատար մասնագետների կողմից ձեռնարկված վերակենդանացման շարունակական, երկարատև, անընդմեջ միջոցառումներին` ցուցանիշները բարելավել չհաջողվեց, զարգացավ սրտանոթային, թոքային, երիկամային անբավարարություն. անդառնալի փոփոխություններ տեղի ունեցան, որը հանգեցրեց մահվան»,- ասված է պաշտոնական հայտարարության մեջ: