Home / Հայաստան / Ինչու է թանկացել հացը․ արտադրողներն ու ալյուրի մատակարարները հակասում են միմյանց․ «Ժողովուրդ»

Ինչու է թանկացել հացը․ արտադրողներն ու ալյուրի մատակարարները հակասում են միմյանց․ «Ժողովուրդ»

Դրամի կտրուկ արժեզրկման օրերին ալյուրի 50 կիլոգրամանոց պարկի գինը հասել էր 18 հազար դրամի: Այս տեղեկությունը «Ժողովուրդ» օրաթերթին հայտնել են հաց արտադրողներ ընկերությունները։

Ալյուր արտադրողները, իրենց հերթին, թերթի հետ զրույցում պնդել են, թե նման թանկացում երբեք չի եղել: Ըստ արտադրողների՝ իրենց մոտից բաց թողման ամենաբարձր գինը եղել է 14 հազար դրամը՝ 50 կիլոգրամանոց պարկի համար:

«Այսինքն՝ ակնհայտ է, որ հացի շուկայի երկու հիմնական խաղացողների՝ ալյուր և հաց արտադրողների ասածներն իրար չեն համապատասխանում և էապես մեկը մյուսից տարբերվում են: Այստեղ հարց է առաջանում, ինչպե՞ս է գոյացել 18 հազար դրամ գինը, և ում գրպանն է մտել «ավելցուկը»: Հուսանք՝ չգործող կառույց հիշեցնող ՀՀ տնտեսական մրցակցության, պաշտպանության պետական հանձնաժողովը, ի վերջո, կպարզաբանի, թե այս շուկայում ինչ է կատարվում, և ով է դրա համար պատասխանատու», – նշում է թերթը։

Նշենք, որ դեկտեմբերի 15-ից 17֊ն ընկած ժամանակահատվածում, երբ դրամն արժեզրկվում էր, հաց արտադրողները բարձրացրել են հացի գները։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում