Home / Հայաստան / «Ինեկոբանկը» հերքում է իր գործադիր տնօրենի հրաժարականի մասին լուրը

«Ինեկոբանկը» հերքում է իր գործադիր տնօրենի հրաժարականի մասին լուրը

Հայաստանում գործող «Ինեկոբանկը» հերքում է, թե բանկի գործադիր տնօրեն Ավետիս Բալոյանը հրաժարական է տվել։ Այս մասին ասված է «Ինեկոբանկի» տարածած մամուլի հաղորդագրության մեջ։ Հրաժարականի մասին իր այսօրվա համարում գրել էր «Հայկական ժամանակ» օրաթերթը։

«Պաշտոնապես տեղեկացնում ենք, որ նշված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։ Պարոն Ավետիս Բալոյանը հանդիսանում է «Ինեկոբանկ» ՓԲԸ հիմնադիր և խոշոր բաժնետեր, ում պատկանում է բանկի կապիտալի 35 %-ը: Հիմնադրման օրվանից արդեն մոտ 20 տարի է Ա. Բալոյանը բանկում զբաղեցնում է ղեկավար պաշտոն, այդ թվում տարբեր ժամանակներ եղել է խորհրդի նախագահ կամ գործադիր տնօրեն», ֊ նշված է բանկի հաղորդագրության մեջ: