Home / Հայաստան / ՍԴ֊ից պահանջում են ԵՏՄ֊ին անդամակցելու մասին պայմանագիրը հրապարակային քննել

ՍԴ֊ից պահանջում են ԵՏՄ֊ին անդամակցելու մասին պայմանագիրը հրապարակային քննել

«Իրազեկ Քաղաքացիների Միավորում» ՀԿ֊ն Սահմանադրական դատարանից պահանջել է ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագիրը քննել բանավոր ընթացակարգով։ Եթե դիմումը բավարարվի, լրագրողները հնարավորություն կունենան լուսաբանել հարցի քննարկումը ՍԴ֊ում։

ԵՏՄ֊ի անդամակցության պայմանագիրը հոկտեմբերի 25-ին ՀՀ նախագահի նստավայրից ուղարկվել է Սահմանադրական դատարան, որտեղ հավանության արժանանալուց հետո միայն այն կուղարկվի Ազգային ժողով։

ՀԿ֊ն նշում է, որ, համաձայն օրենքի, միջազգային պայմանագրերը ՍԴ-ում քննարկվում են գրավոր ընթացակարգով, բացառությամբ այն դեպքերի, երբ տվյալ պայմանագիրը հանրային մեծ հետաքրքրություն է ներկայացնում: Հենց այդ պատճառով էլ «Իրազեկ Քաղաքացիների Միավորումը» պահանջել է այն քննել բանավոր կարգով։

Ավելի վաղ ՀԿ֊ի ներկայացուցիչները ասուլիսով էին հանդես եկել՝ նշելով, որ Հայաստանի՝ ԵՏՄ֊ին անդամակցելու պայմանագիրը հակասահմանադրական կետեր է պարունակում։