Home / Հայաստան / Գյումրիում խնջույքի ժամանակ 26-ամյա երիտասարդ է սպանվել․ հարուցվել է քրգօրծ

Գյումրիում խնջույքի ժամանակ 26-ամյա երիտասարդ է սպանվել․ հարուցվել է քրգօրծ

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ 26-ամյա Արտյոմ Ադանալյանի սպանության դեպքի առթիվ։

ՀՀ քննչական կոմիտեի լրատվական ծառայություից հայտնում են, որ հոկտեմբերի 29-ին՝ ժամը 22:15-ին, ահազանգ էր ստացվել այն մասին, որ սրտի շրջանում վնասվածքով Գյումրի քաղաքի Շիրակշին բանավան 217/106 բ հասցեի տնակից Գյումրու բժշկական կենտրոն է տեղափոխվել նույն տնակի բնակիչ, 26-ամյա Արտյոմ Ադանալյանը, ով բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին մահացել է:

Դեպքի առթիվ նույն օրը ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ։

Նախաքննությամբ պարզվել է, որ Ադանալյանի տանը նույն օրը կազմակերպվել է խնջույք, որի ընթացքում ծագած վիճաբանության ժամանակ անհայտ անձը կտրող-ծակող առարկայով հարվածել է Արտյոմ Ադանալյանի կրծքավանդակին:

Կատարվել է դեպքի վայրի, դիակի զննություն, վերցվել են մի շարք նմուշներ։ Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումները՝ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու համար։