Home / Հայաստան / «ԱԺ֊ն շուկա չէ»․ վեճ պատգամավորների միջև (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«ԱԺ֊ն շուկա չէ»․ վեճ պատգամավորների միջև (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Այսօր ԱԺ-ում սահմանամերձ գյուղերին վերաբերող նախագծի քննարկման ժամանակ վեճի են բռնվել ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը և ՀՀԿ-ական պատգամավոր, նախագծի համազեկուցող Վարդան Այվազյանը: 

Փաշինյանի դիտողությանը, թե սահմանամերձ գյուղերում գործարարներին արտոնություններ տալով իշխանություններն ուզում են իրենց միլիոնները կրկնապատկել, Այվազյանը պատասխանել է. «Սահմանամերձ գոիտներում ինչքան օբյեկտ ունեմ, քեզ եմ տալիս, հանգստացի»:

Փաշինյանի բարձրախոսն արդեն անջատված է եղել, նա տեղից պահանջել է իր հետ «դուք»֊ով խոսել։ Այվազյանը շարունակել է «դու»֊ով դիմել, իսկ վեճին միջամտած Զարուհի Փոստանջյանին ասել է․ «Դու խի անհանգստացար»։

Վեճի ընթացքում ԱԺ փոխնախարար Հերմինե Նաղդալյանը մի քանի անգամ կոչ է արել «կոռեկտ պահել», քանի որ «ԱԺ-ն շուկա չէ»:

Մանրամասները՝ տեսանյութում