Home / Հայաստան / Օդի ջերմաստիճանը 4-5 աստիճանով կնվազի

Օդի ջերմաստիճանը 4-5 աստիճանով կնվազի

Հոկտեմբերի 2-ին Հայաստանի արևելյան, 3-4-ին՝ հյուսիսային և արևելյան, 5-6-ին՝ միայն հյուսիսային շրջաններում հատկապես օրվա երկրորդ կեսին սպասվում է անձրև, առանձին հատվածներում` մառախուղ: Օդի ջերմաստիճանը 3-ի ցերեկը արևելյան շրջաններում կնվազի 4-5 աստիճանով՝ ցերեկը հասնելով +22 աստիճանի, 5-ին նույնքան կբարձրանա:

Երևանում հոկտեմբերի 2-6-ին սպասվում է փոփոխական ամպամածություն, էական տեղումներ չեն սպասվում: