Home / Հայաստան / 39-րդ զոհն այս տարի․ մարտական դիրքում կրկին զինծառայող է զոհվել

39-րդ զոհն այս տարի․ մարտական դիրքում կրկին զինծառայող է զոհվել

2014 թվականի հոկտեմբերի 1-ին՝ ժամը 21։15-ի սահմաններում, ԼՂՀ ՊԲ զորամասերից մեկի մարտական դիրքում հակառակորդի կողմից արձակված կրակոցի հետևանքով գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքից մահացել է պայմանագրային զինծառայող Դավիթ Նավասարդյանը: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

Համաձայն հաղորդագրության՝ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետով՝ ազգային ատելության շարժառիթով դիտավորությամբ սպանության հատկանիշներով:

Հիշեցնենք, որ ըստ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի զեկույցի՝ 2014 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում ՀՀ զինված ուժերում և Պաշտպանության բանակում 36 միջադեպի հետևանքով մահացել է 38 զինծառայող: