Home / Հայաստան / Յուրի Վարդանյանի որդին դատապարտվեց 4.5 տարվա ազատազրկման (թարմացված)

Յուրի Վարդանյանի որդին դատապարտվեց 4.5 տարվա ազատազրկման (թարմացված)

Այսօր Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում հրապարակվեց ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախկին նախարար, ներկայումս Վրաստանում Հայաստանի դեսպան Յուրի Վարդանյանի որդու` Դավիթ Վարդանյանի գործով դատավճիռը։

Վերջինս մեղավոր ճանաչվեց ՀՀ ՔՕ 215-րդ հոդվածի (մաքսանենգություն) 2-րդ մասով և 268-րդ հոդվածի (թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի) 3-րդ մասով և դատապարտվեց 4 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման:

News.am-ի փոխանցմամբ՝ Յուրի Վարդանյանը ներկա չէր դատավճռի հրապարակմանը, դատարանի դահլիճում նստած էր Դավիթի մայրը, որը հրաժարվեց մեկնաբանել պատժաչափը։

Դավիթ Վարդանյանն ավելի վաղ իր վերջին խոսքում պնդել էր, որ հաշիշ տեսակի թմրանյութը ձեռք է բերել իր անձնական օգտագործման համար Ագարակ քաղաքի գազալցակայանում եւ ոչ թե մաքսանենգության ճանապարհով՝ Իրան-Հայաստան սահմանից, իրացնելու նպատակով: