Home / Հայաստան / Թուրքիայում ոստիկաններ են ձերբակալվել իշխանության դեմ դավադրություն կազմակերպելու մեղադրանքով

Թուրքիայում ոստիկաններ են ձերբակալվել իշխանության դեմ դավադրություն կազմակերպելու մեղադրանքով

Տասնյակ թուրք ոստիկաններ, այդ թվում՝ ոստիկանության ֆինանսական բաժնի նախկին պետը, ձերբակալվել են սեպտեմբերի 1-ին՝ կառավարության դեմ դավադրություն կազմակերպելու կասկածանքով, հայտնում է Hurriyet Daily News-ը։

Ձերբակալման հրաման է արձակվել 33 ոստիկանի, այդ թվում՝ 14 բարձրաստիճան պաշտոնյայի նկատմամբ՝ 16 մարզերում։ Նրանք մեղադրվում են լրտեսության ու «կառավարությանը տապալելու մտադրություն ունենալու» մեջ։

Նշենք՝ տասնյակ ոստիկաններ հուլիսից գտնվում են կալանքի տակ՝ հանցավոր կազմակերպություն ստեղծելու ու հեռախոսներ գաղտնալսելու մեղադրանքներով․ Թուրքիայի նորընտիր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ոստիկանների ենթադրյալ գործողությունները նկարագրել է որպես դավադրություն իր դեմ։

Ձերբակալված ոստիկաններից ոմանք ներգրավված են եղել դեկտեմբերին Թուրքիայում մեծ աղմուկ բարձրացրած կոռուպցիոն սկանդալի գործում, որի արդյունքում 4 նախարար հրաժարական է տվել։