Home / Հայաստան / Օգոստոսի 20-ից դադարեցվել է գազի մատակարարումը Հայաստան․ Գազպրոմ Արմենիա

Օգոստոսի 20-ից դադարեցվել է գազի մատակարարումը Հայաստան․ Գազպրոմ Արմենիա

Վրաստանի գազատրանսպորտային ընկերությունը պաշտոնապես տեղեկացրել է «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը՝ օգոստոսի 20-ին ժամը 23:45-ից Հայաստան բնական գազի մատակարարումը ժամանակավոր դադարեցնելու մասին, ասված է «Գազպրոմ Արմենիա»-ի տարածած հաղորդագրության մեջ։

Մատակարարման դադարեցման պատճառը Վրաստանի տարածքում Հյուսիսային Կովկաս-Հարավայի Կովկաս մայրուղային գազատարի վրա տեղի ունեցած վթարի պատճառով:

Ընկերությունը նշում է, որ Հայաստանի սպառողների գազամատակարարումը կիրականացնի պահուստային ռեզերվների հաշվին ՝ առանց սահմանափակումների: