Home / Հայաստան / ՀՀ կառավարությունը 100 հազար դոլար կտրամադրի Իրաքի եզդիներին

ՀՀ կառավարությունը 100 հազար դոլար կտրամադրի Իրաքի եզդիներին

ՀՀ կառավարությունը որոշում է կայացրել Իրաքի եզդիներին 100 000 դոլար օգնություն տրամադրելու մասին։ Ըստ այսօրվա նիստում կայացված որոշման՝ օգնության տրամադրումն իրականացվելու է ՄԱԿ-ի փախստականների հարցերով բարձրագույն հանձնակատարի գրասենյակի միջոցով։

Հիշեցնենք, որ  Իրաքում իսլամիստների  գործողություններից տուժած եզդիական համայնքին օգնելու համար ՀՀ ԱԳՆ-ին էր դիմել Հայաստանում գործող եզդիական համայնքը ներկայացնող չորս կազմակերպություն։

Նրանք խնդրում էին ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայում բարձրաձայնել Իրաքում տեղի ունեցող իրադարձությունների մասին, ինչպես նաև հորդորել Անվտանգության խորհրդի անդամ պետություններին ընդունել մարդասիրական ռազմական միջամտություն լիազորելու բանաձև։