Home / Հայաստան / Ռուսաստանյան համալսարանը Երևանում կգործի ՀՀ պետբյուջեի հաշվին․ «Ժողովուրդ»

Ռուսաստանյան համալսարանը Երևանում կգործի ՀՀ պետբյուջեի հաշվին․ «Ժողովուրդ»

Հայաստանում Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի մասնաճյուղ բացելու ՀՀ և ՌԴ-ի միջև կնքած համաձայնագրի համաձայն՝ մասնաճյուղի պրոֆեսորադասախոսական կազմի և մյուս մասնագետների նյութական ապահովումն իրականացվելու է ՀՀ բյուջեի հաշվին։ Այս մասին այսօրվա համարում գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։

Պետբյուջեի հաշվին են արվելու նաև գործուղման ծախսերը, պարտադիր վճարների փոխհատուցումը, [դասախոսների] Մոսկվա-Երևան-Մոսկվա չվերթի տոմսերի վճարումը։

«Ծախսերն ամբողջությամբ հոգում է հայկական կողմը։ Թե ինչքան գումարի մասին է խոսքը, առայժմ իշխանությունները չեն մանրամասնում։ Բայց դժվար չէ կռահել, որ ռուսական բուհի դասախոսները չեն աշխատելու նույն դրույքաչափով, ինչ հայկական բուհերի դասախոսները։ Այսինքն՝ նրանց աշխատավարձը լինելու է շատ ավելի բարձր, քան Հայաստանում է»,- գրում է թերթը։

Հոդվածն ամբողջությամբ՝ օրաթերթի այսօրվա համարում