Home / Հայաստան / ԱՄՆ-ն հայաստանցիներին կոչ է արել չհամագործակցել պատժամիջոցների ենթարկված ՌԴ ընկերությունների հետ

ԱՄՆ-ն հայաստանցիներին կոչ է արել չհամագործակցել պատժամիջոցների ենթարկված ՌԴ ընկերությունների հետ

Երեկ Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը զգուշացրել է Հայաստանի կառավարությանը և երկրի քաղաքացիներին պատժամիջոցների տակ գտնվող Ռուսաստանի ընկերությունների հետ հնարավոր համագործակցությունից բխող ռիսկերի մասին։

Ինչպես բոլոր այլ երկրներում, որտեղ գործում է ԱՄՆ դեսպանությունը, Հայաստանում էլ դիվանագիտական ներկայացչությունը կոչ է արել հաշվի առնել բարի համբավի հետ կապված ռիսկը և չհամագործակցել «սև ցուցակում» գտնվող ռուսաստանյան ընկերությունների հետ՝ դադարեցնելով բոլոր տեսակի գործարքները։

ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցների ենթարկված ռուսաստանյան ընկերություններից են «Գազպրոմբանկ»-ը և ՎՏԲ-ն, որոնք ներկայացված են Հայաստանում «Առեքսիմբանկ»-ի և «ՎՏԲ-Հայաստան» բանկի միջոցով։ Պատժամիջոցները սահմանվել են ուկրաինական ճգնաժամի հետևանքով՝ կապված Ռուսաստանի գործողությունների հետ, որը սատարում է Ուկրաինայի արևելքում գործող անջատողականներին։