Home / Հայաստան / Նախկինում կարծել եմ՝ Գեորգի Վանյանն ազնիվ պացիֆիստ է․ Շանթ Հարությունյան

Նախկինում կարծել եմ՝ Գեորգի Վանյանն ազնիվ պացիֆիստ է․ Շանթ Հարությունյան

Որքան ուժգնանում են Ռուսաստանի ճնշումները Հայաստանի վրա, այնքան բացահայտ ու լկտիորեն են գործում ռուսական ԿԳԲ-ի գործակալ հայրենիքի դավաճանները։ Այս մասին այսօր դատականի նիստի ընթացքում հայտարարել է «Ցեղակրոն» կուսակցության նախագահ, քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանը։

Նրա խոսքով՝ ռուսական ԿԳԲ-ի հայ գործակալները Մոսկվայի ցուցումով սկսել են աշխատել Թուրքիայի ու Ադրբեջանի օգտին։

«Վերջին ակնհայտ դրսևորումը եղավ Գեորգի Վանյանը։ Նախկինում կարծել եմ, թե Գեորգի Վանյանն ընդամենը պացիֆիստ, կոսմոպոլիտ, բայց ազնիվ, արդարամիտ և սկզբունքային մարդ է։ Այսօր տեսնում եմ, որ նրա հայտարարությունները կապ չունեն ոչ ազնվության, ոչ արդարության և ոչ էլ սկզբունքայնության հետ։ Նրա պահվածքը ընդամենը մի անուն ունի՝ հայրենիքնի դավաճան։ Եթե Գեորգի Վանյանը փորձեր պաշտպանել ադրբեջանցի դիվերսանտների իրավունքները որպես կալանավորի, գուցե կհասկանայի, ի վերջո նույնիսկ թշնամին ունի մարդու, կալանավորի իրավունքներ, բայց ակնհայտ դիվերսանտին համարել պատանդ՝ կանի միայն հայրենիքի դավաճանը։ Շատերը միամտորեն նրան համարում են Ադրբեջանի կամ Թուրքիայի գործակալ։ Նրա հայտարարություններից ելնելով՝ ես պնդում եմ, որ Վանյանը Մոսկվայի գործակալ է և գործում է Հայաստանի դեմ ռուսական ԿԳԲ-ի ցուցումով։ Պարզաբանեմ ասածս՝ նախ, եթե Վանյանը զուտ ադրբեջանական գործակալ լիներ՝ Հայաստանի ԿԳԲ-ն վաղուց կձերբակալեր նրան։

Նման մեկը, ով գործում է Հայաստանի թշնամիների օգտին և գործում է անպատիժ, այսօրվա պայմաններում կարող է լինել միայն Մոսկվայի գործակալ, այսինքն՝ պաշտպանված Մոսկվայի կողմից։ Կրեմլը, տեսնելով, որ հայ ժողովուրդը օր-օրի հասկանում է Մոսկվայի հակահայ քաղաքականությունը և դադարում է Ռուսաստանին բարեկամ երկիր համարել, ԿԳԲ-ի գործակալների միջոցով փորձում է խառնաշփոթ ստեղծել հայ ժողովրդի գիտակցության մեջ։ Սա բազմիցս փորձված մեթոդ է հատուկ ծառայությունների կողմից։ Ռուսական ԿԳԲ-ն իր գործակալներին, տվյալ դեպքում՝ Վանյանին, հանձնարարում է Ռուսաստանին համարել Հայաստանի թշնամի, նույնիսկ հայհոյել, բայց միևնույն ժամանակ պաշտպանել հայ ժողովրդի գիտակցության մեջ ֆիքսված ակնհայտ թշնամուն՝ թուրքին։

Այս մեթոդը մինչև վերջերս հաջողություն էր բերում Մոսկվային։ Ես հայտարարում եմ, որ Կրեմլին Հայաստանի թշնամի համարող որևէ հայ չի կարող ներկա վիճակում պաշտպանել թուրքերին կամ ադրբեջանցիներին։ Նման բան ՀՀ-ում այսօր իրեն կարող է թույլ տալ ռուսական ԿԳԲ-ի գործակալը ու այն էլ անպատիժ», – ասել է Շանթ Հարությունյանը։

Նա բացատրել է, թե ինչու է ինքը և իր համախոհ ցեղակրոնները Ռուսաստանին թշնամի համարում։

Հարությունյանի պնդմամբ՝ Ռուսաստանը Թուրքիայի հետ դաշնակցած ոչնչացրեց 18-րդ դարում Դավիթ Բեկի ստեղծած անկախ Հայաստանը, նպաստեց թուրքերի իրագործած Հայոց Ցեղասպանությանը՝ հայտարարելով, թե Հայաստանն իրեն պետք է առանց հայերի։

«Հիմա էլ նույնը՝ այսօր էլ Հայաստանն իրենց պետք է ու դարձյալ առանց հայերի, և ամենակարևորը՝ Ռուսաստանը Թուրքիայի հետ դաշնակցած ոչ միայն ոչնչացրեց Հայաստանի անկախ Հանրապետությունը, այլև տարածքը բաժանեց Թուրքիայի, Ադրբեջանի և իր միջև։ Նույնիսկ կարելի է վստահորեն ասել, որ Ադրբեջանի Հանրապետությունը ստեղծվել է Ռուսաստանի ու Թուրքիայի փոխհամաձայնությամբ՝ ունենալով մեկ միսիա՝ սպասարկել ռուս- թաթարական, տվյալ դեպքում թուրքական էթնոսը, սպասարկել ռուս-թաթարական շահերը Հարավային ու ողջ Կովկասում, Ադրբեջանի միջոցով ճնշել հայ ժողովրդին ու նրա ձգտումները, քանի որ հայ ժողովուրդը պատմականորեն եղել է արևմտյան քաղաքակրթության կրողը տարածարջանում», – ասել է Հարությունյանը։