Home / Հայաստան / ՌԴ դատարանը 17 տարի տվեց աղմկահարույց սպանության մեջ մեղադրվող ադրբեջանցուն

ՌԴ դատարանը 17 տարի տվեց աղմկահարույց սպանության մեջ մեղադրվող ադրբեջանցուն

Մոսկվայի քաղաքային դատարանը Ադրբեջանի քաղաքացի Օրհան Զեյնալովին դատապարտել է 17 տարվա ազատազրկման՝ նրան մեղավոր ճանաչելով Մոսկվայի Բիրյուլյովո շրջանում ռուսաստանցի Եգոր Շչերբակովին սպանելու մեջ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Մեղադրող կողմի տվյալներով՝ հոկտեմբերի 10-ի գիշերը Զեյնալովը վեճի էր բռնկվել Շչերբակովի հետ, հարձակվել նրա վրա ու դանակի հարվածներ հասցրել կրծքավանդակի շրջանում և մեջքին։ Նախաքննական փուլում մեղադրյալը ներկայացրել էր ինքնապաշտպանվելու մասին վարկած՝ հետագայում ընդհանրապես հերքելով իր առնչությունը միջադեպին։

Մեղադրող դատախազը Զեյնալովի համար 18 տարվա ազատազրկում էր պահանջել․ ըստ նրա՝ մեղադրյալը պետք է նաև սպանվածի հորը 5 միլիոն ռուբլու չափով փոխհատուցում վճարի։

Նշենք, որ Բաքվում ՌԴ դեսպանատան առջև անկացվել են մի շարք բողոքի ակցիաներ, որոնց մասնակիցները դատապարտել են իրենց հայրենակցի հանդեպ անմարդկային վերաբերմունքը:

ԶԼՄ-ներում տարածվել էր տեսանյութ, որում երևում է, թե ինչպես են ոստիկանները հրապարակավ՝ տեսախցիկների առջև, ծեծի ենթարկում կասկածյալ Օրհան Զեյնալովին, ով չէր դիմադրում:

Հետո ադրբեջանցու ձեռքերը ոլորած հրում են մեքենայի մեջ, թույլ չեն տալիս նստատեղին նստել, գցում են հատակին, ապա նույն կերպ ուղղաթիռով նրան հասցնում էն ՌԴ ՆԳՆ: Զեյնալովի մազերից են քաշում, որպեսզի նա ոստիկանի «աչքերին նայի»: Դրանից հետո հայտարարում են, որ Զեյնալովը արդեն խոստովանական ցուցմունքներ է տվել: