Home / Հայաստան / Ուկրաինայում կոնֆլիկտի հետևանքով մահացել է 1129 խաղաղ բնակիչ․ ՄԱԿ

Ուկրաինայում կոնֆլիկտի հետևանքով մահացել է 1129 խաղաղ բնակիչ․ ՄԱԿ

Ուկրաինայում զինված հակամարտության հետևանքով ապրիլի կեսերից մահացել է 1129 խաղաղ բնակիչ։ Այս մասին ասված է ՄԱԿ-ի՝ Ուկրաինայում իրավիճակին նվիրված հատուկ զեկույցում, որը պատրաստվել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության կողմից։

Այսօր հրապարակված զեկույցի համաձայն՝ խաղաղ բնակչության շրջանում զոհերի հստակ թիվը տվյալ պահին դժվար է հաշվարկել, ըստ Մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարի ու Առողջապահության համաշխարհային կազմակերպության ստացած տեղեկատվության, սակայն, ապրիլի կեսերից հուլիսի 26-ն ընկած ժամանակահատվածում Ուկրաինայում սպանվել է 1129 խաղաղ բնակիչ, վիրավորվել՝ 3442։