Home / Հայաստան / Խոշոր վթար Վրաստանում․ երկիրը էլէներգիա է ստանում Հայաստանից

Խոշոր վթար Վրաստանում․ երկիրը էլէներգիա է ստանում Հայաստանից

Երեկ երեկոյան՝ 22։30-ի սահմաններում, Վրաստանի տարածքում տեղի ունեցած խոշոր վթարի հետևանքով երկրի արևելյան հատվածը մի քանի ժամ զրկված է եղել էլեկտրաէներգիայից։ Գիշերը էլէներգիայի մատակարարումը վերակագնվել է։ Ինչպես հայտնում է Georgia Online-ը, այս պահին Վրաստանը էլեկտրաէներգիա է ստանում երկու հարևան երկրներից։

Վրաստանի էներգետիկայի նախարար Քախա Քալաձեն շնորհակալություն է հայտնել Հայաստանին օգնության և էլեկտրաէներգիայի մատակարարման համար։ Նշենք, որ վթարի պատճառով երեկ Հայաստանի և Վրաստանի սահմանին մոտ 4 ժամ կանգնել է Երևանից Բաթումի ուղևորվող գնացքը, տեխնիկական խնդիրներ են ունեցել նաև ավտոմեքենաներին սպասարկող սահմանային կետերը։

«Վրաստանի պետական էլեկտրահամակարգեր» ընկերության ղեկավար Սուլխան Զումբուրիձեն հայտնել է, որ այժմ ընթանում են վթարի վերացման աշխատանքները։