Home / Հայաստան / Արդյոք Մոսկվան Երևանից, Աստանայից, Բիշկեքից ու Դուշանբեից «շնորհակալություն» կստանա․ Դուբնով

Արդյոք Մոսկվան Երևանից, Աստանայից, Բիշկեքից ու Դուշանբեից «շնորհակալություն» կստանա․ Դուբնով

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրաժարվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) ճանաչել որպես ռազմաքաղաքական դաշինք՝ այդպիսով արդարացնելով ՀԱՊԿ դաշնակիցների վարքագիծը, որոնք հրաժարվել են աջակցել Ռուսաստանի դիրքորոշումը թե Վրաստանի հետ օգոստոսյան պատերազմում, թե Ուկրաինայի շուրջ ներկայիս իրադարձությունների ժամանակ։ Նման եզրակացության է եկել ռուսաստանցի լրագրող Արկադի Դուբնովը։ «Ֆեյսբուքի» իր էջում լրագրողը մեջբերում է ՌԴ նախագահի՝ Ռուսաստանի Անվտանգության խորհրդի նիստի ելույթից մի հատված։

«Ռուսաստանը, փառք Աստծո, որևէ դաշինքի անդամ չէ։ Դա ևս մեր ինքնիշխանության նշանակալի երաշխիքներից է։ Դաշինքների միացող յուրաքանչյուր երկիր իր ինքնիշխանության մի մասն անմիջապես կորցնում է»,- հայտարարել է Պուտինը։

Քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը, արձագանքելով այս խոսքերին, շարունակում է․ «Պետք է Աստծուն շնորհակալություն հայտնենք, որ միայնակ ենք»։

Դուբնով․ – Նրա փաստարկներն ակնհայտ են․ Ռուսաստանի փորձերը՝ ինքնորոշվելու, պարզելու՝ ինչ է ռուսական աշխարհն ու նախկին տարածքների հաշվին ընդլայնվելու որ ձևն է ակտուալ, իրենք իրենցով անհամատեղելի են դաշնակիցներ գտնելու հետ։

Այս դեպքում, պետք է արժանին մատուցել Ռուսաստանի նախագահին․ նա իրերն իրենց անունով է կոչել, սակայն ոչ բոլորն է բարձրաձայն արտասանել։

Չէ՞ որ նման կերպ Պուտինը հրաժարվում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը ճանաչել որպես ռազմաքաղաքական դաշինք՝ այդպիսով արդարացնելով ՀԱՊԿ դաշնակիցների վարքագիծը, որոնք հրաժարվել են աջակցել Ռուսաստանի դիրքորոշումը թե Վրաստանի հետ օգոստոսյան պատերազմում, և թե Ուկրաինայի շուրջ ներկայիս իրադարձությունների ժամանակ։

Բարդ է ասել՝ արդյոք Երևանը, Աստանան, Բիշկեքն ու Դուշանբեն ստացած ինդուլգենցիայի համար «շնորհակալություն» կհայտնեն Մոսկվային՝ իրենց համար խորթ ռուսաստանյան ինքնության որոնման հարցում սոլիդարություն չցուցաբերելու իրավունքի համար։

Մյուս կողմից՝ այս մայրաքաղաքներում արդեն կարող են չվախենալ բարձրաձայն ընդունել, որ ՀԱՊԿ-ի շրջանակներում Ռուսաստանի հետ նրանց հարաբերությունները ոչ թե դաշինք են, այլ մեզալյանս՝ անհավասար ամուսնություն։