Home / Հայաստան / Օլիգարխի՝ կեղծ օղիներ արտադրող ընկերությանը հարկային արտոնություն են տալիս․ «ՀԺ»

Օլիգարխի՝ կեղծ օղիներ արտադրող ընկերությանը հարկային արտոնություն են տալիս․ «ՀԺ»

ՀՀ կառավարությունն իր այսօրվա նիստում կքննարկի «Ա և Գ» ՍՊԸ-ին մոտ մեկ միլիոն դոլար հարկային արտոնություն տալու հարցը։ Ինչպես իր այսօրվա հոդվածում նշում է «Հայկական ժամանակ» օրաթերթի թողարկման պատասխանատու Հայկ Գևորգյանը, որոշումն ընդունելու դեպքում այդ ընկերությունը կազատվի սահմանի վրա մոտ մեկ միլիոն դոլարի ավելացված արժեքի հարկի վճարման պարտավորությունից և հնարավորություն կստանա այն վճարել միայն երեք տարի անց։

Գևորգյանը նշում է, որ «Ա և Գ» ընկերության մասին համացանցում տեղեկություն գտնել հնարավոր չէ, սակայն այդ տեղեկությունները կարելի է ստանալ ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, օլիգարխ Սամվել Ալեքսանյանի (Լֆիկ Սամո) պատկանող «Երևան Սիթի» սուպերմարկետներում։ Այնտեղ վաճառվող արտասահմանյան թանկարժեք օղիների նմանությամբ պատրաստված էժանագին և կասկածելի ծագմամբ գրեթե բոլոր օղիների վրա որպես արտադրող նշված է հենց «Ա և Գ» ՍՊԸ-ի անունը։

Հոդվածագիրը նշում է, որ «Ա և Գ»-ն Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս Գրիգ» ընկերության «զարմիկն է» և նույնքան «հարազատ է Լֆիկին, որքան «Ալեքս Գրիգը»»։

Հայկ Գևորգյանի հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում