Home / Հայաստան / Հայկական մի շարք գյուղեր երեկ գնդակոծվել են․ այսօր կրակոցներ չկան․ ՊՆ խոսնակ

Հայկական մի շարք գյուղեր երեկ գնդակոծվել են․ այսօր կրակոցներ չկան․ ՊՆ խոսնակ

Տավուշի մարզի սահմանամերձ Այգեպար, Չորաթան, Մովսես, Բարեկամավան գյուղերը երեկ երեկոյան գնդակոծվել են հակառակորդի կողմից: Այս մասին այսօր Epress.am-ին հայտնել է ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Նրա խոսքով՝ գնդակոծումից տուժողներ չկան, իսկ այսօր առավոտյան արդեն ոչ մի կրակոց չի լսվել:

Նշենք, որ Բարեկամավանի գյուղապետ Գարիկ Աբազյանը Aravot.am-ին հայտնել էր, որ գնդակները դիպել են գյուղի տների և դպրոցի պատերին, դրանք խոցել-սատկացրել են նախկին գյուղապետ Հովիկ Ղարաքեշիշյանի մոզուն: Ադրբեջանական գնդակոծությունից այրվել են գյուղի Ներքին հողեր տեղամասի դաշտերը: Գյուղապետի խոսքով՝ այրվել է գյուղի արոտավայրերի 90 տոկոսը, անասուններն արածեցնելու տեղ այլևս չկա:

Ներքին Կարմիրաղբյուրի գյուղապետ Մանվել Կամենդատյանը հայտնել է, որ գնդակները դիպել են տների պատերին, տանիքներին, գյուղի գազատարը պայթել է, այն այժմ վերականգնում են: